26 Sep
26Sep


Ի՞նչ է  Եվրոպան..


 Ամառ, շոգ, կիզիչ արև,  անդադար  դասեր,  աշխատանք, հոգսեր,  ի՞նչ եք  կարծում ժամանակը  չէ  հանգստանալու՞  ․․․ ․Ի՞նչ  է  մնում  անել․․ և  մնում է  ամրագրել  տոմսերն ու չվել  հանգստի, հանգստի համար   կան բազում տարբերակներ՝  Եվրոպա, Ասիա, ԱՄՆ, կամ միգուցէ  այլ  վայրեր․․․


Սկսենք  Եվրոպայից․․․





    Եվրոպան  երկրագնդի  6 աշխարհամասերից  մեկն է, որն  ամբողջությամբ գտնվում է  արևելյան կիսագնդում:  Եվրոպան  լայն  հասկացողություն է,  այն  իր  մեջ  է  ներառում  բազմաթիվ  գեղեցիկ  երկրներ  և  տեսարժան վայրեր:  Ես  ինքս  եղել եմ Եվրոպայում,  մասնավորապես Գերմանիայում,  այն  շատ գեղեցիկ էր․  հարմարավետ  ճանապարհներ,  պատմական  շենքեր,  որոնք  մինչև օրս  շահագործվում են:



     Եղել եմ  Հելմշտեդում,  Բեռլինում, Հաննովերում,  բայց  հանգիստս  անցկացրել   եմ  Հելմշտեդում,   որտեղ  բնակվել է  Հիտլերը,  այն իր  հայրենիքն էր:       Հայտնվելով  այնտեղ  ես կարծես  այցելեցի մի ուրիշ  աշխարհ,  այն  առանձնանում  էր  իր  բնությամբ,  մաքրությամբ,   գեղեցիկ  տներով  և   իհարկե  ամենակարևորը  կային  շքեղ   ու  գրավիչ  հյուրանոցներ, որոնք  առանձնանում  էին  իրենց  մատչելիությամբ...




Եվ   կարևոր  չէ,   որ այն  Եվրոպան է,  պետք  չէ  խուսափել  հյուրանոցից   և   գտնել  ավելի մատչելի  տներ, կամ  անհարմար   քոթեյջներ,  որոնցում  անցկացնելով  հանգիստդ  չես  էլ   հասկանում,  եկել ես  հանգստի,  թե  ուղակի  բնակարանդ  ես  փոխել․․․    

    Մի փոքր խորհուրդ ինձանից։ Յուրաքանչյուր   վայր  այցելելուց առաջ,  կամ  հետո հարկավոր  է  ամրագրել  հյուրանոցային համարը, որը, ի դեպ  ես  շատ  հեշտ ընտրեցի․․․ Հանգիստս  անցկացրել  եմ Parkhotel  հյուրանոցում,  որտեղ  անցկացնելով մեկ  շաբաթ ստացել  եմ  անմոռանալի   հանգիստ, դրական  էմոցիաներ,  այն  շատ հարմարավետ էր,  և մատչելի․․․ 

   Եթե  որոշել եք  ձեր  հանգիստը անցկացնել  Գերմանիայում , ապա  այցելեք  նաև  Հելմշտեդ  քաղաք,  վստահեցնում  եմ  այն  ձեզ   շատ  դուր կգա՝  իր  գեղեցկությամբ,  հարմարավետությամբ, մաքրությամբ․․․




   Ամենուրեք    հին,   “Retro”  ոճով  տներ  էին,  մարդիկ  շատ  հյուրընկալ,   և   կապ  չուներ,  որ մեկը  գերմանացի  է,  մյուսը՝  հայ կամ այլազգի մարդ, բոլորը միմյանց  հետ  շատ բարեհամբյուր  են․․․


  Քաղաքը  հյուրընկալ է  նաև՝  գիշերային կյանքը  սիրող մարդկանց  համար  Disko  Pub Number One-ը  նրանց  տեղն է ․․․




  Իսկ  նրանք   ում  չի  հետաքրքրում  գիշերային կյանքը,  կարող են իրենց  ժամանակը անցկացնել   CaP  Cafe am Piepenbrink-ում,  այստեղ  և կարելի է և  ճաշել, և  ընթրել,  կամ ուղակի  ընկերների հետ ժամանակ անցկացնել․․․




  Ես  նաև  ուսումնասիրել  եմ  քաղաքը, որտեղ  կար  բազմաթիվ հետաքրքիր վայրեր, քրիստոնեական  եկեղեցի, որտեղ  անցկացվում  էր   հայ  զույգի  պսակադրության արարողությունը․․․




 Այդ  ճամփորդությունից  ես  մեծ բավականություն  ստացա,  և  նույնը  խորհուրդ  կտամ  ձեզ․․․

Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ