Այս փոստում կխոսեմ ԱՄՆ֊ի և 50 նահանգներից մի քանիսի մասին․․ Ի՞նչ գետեք ԱՄՆ֊ի մասին, արդյո՞ք եղել եք այնտեղ․․․ Կլինեն շատ հետաքրքիր տեղեկություններ ՝ տարբեր վայրերի, քաղաքների, նահանգների և նրանցում գտնվող տեսարժան վայրերի մասին․․ ԱՄՆ֊ն բաղկացած է 50 նահանգներից, որոնք իրենց անվանումները ստացել են տարբեր լեզուներից․․
Նյու Յորք
Լույսեր, հազարավոր երկնաքարեր, գովազդային վահանակներ, դեղին տաքսիներ, արագ քայլող մոտավորապես 8 մլն մարդ… լավ՝ 4 մլն, մյուս 4մլն-ն արդեն տանը կլինեն կամ զբաղված այլ գործերով:
Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է…. Նյու Յորքը ԱՄՆ֊ի ամենախիտ բնակեցված քաղաքն է աշխարհում։ 784կմ² տարածքի վրա բնակվում է 8,537,673 մարդ․․. Այն նաև ամենաշատ գաղթականներ ընդունած քաղաքն է, այդ է պատճառը, որ այնտեղ մարդիկ խոսում են շուրջ 800 լեզվով, խելագարվել կարելի է․․
Եթե չէս այցելել ԱՄՆ, առավել ևս՝ Նյու Յորք, ապա հետևիր նշածս տեղեկություններն ու խորհուրդները, այն տարեկան 60-70 մլն զբոսաշրջիկի է հյուրընկալում, եկեք միասին դառնանք այդ միլիոնավոր մարդկանցից մեկը, ովքեր այցելել են ԱՄՆ՝ Նյու Յորք․․․ Գտնվելով Նյու Յորքում, արդեն չէս էլ հասցնում հասկանալ, թե քաղաքի ո՞ր մասից սկսել, ո՞րից ավարտել․․. Գնացք նստե՞լ եք, երևի բոլորիս էլ դուր է գալիս այն․․․ Կարող եք այցելել քաղաքապետարանի գնացքի կայարան, որը՝ կառուցվելով 1904թ.-ին, վաղուց արդեն չի օգտագործվում: Այն գեղեցիկ է ու լուսավորված ջահերով.... Այժմ այստեղ միայն զբոսաշրջիկներ են գալիս, այն էլ՝ նախապես գրանցվելուց հետո:
Հավայան կղզիներ
Հավայան կղզիները ԱՄՆ-ի նահանգներից մեկն է, որը տեղակայված է երկրի մայրցամաքային տարածքից 3700 կմ հեռավորությամբ: Այն շատ հարմարավետ և գրավիչ տարբերակ է հատկապես ամառային հանգիստը անցկացնելու նպատակով․․․
Կալիֆոռնիա
Նկարում պատկերվածը՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկյա դարպասներ» կամուրջն է, որը անցնելով նույնանուն նեղուցի վրավյով, միմյանց է միացնում Սան Ֆրանցիսկոն և Մարին շրջանի հարավային մասը․․․ Այս վայրը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր էքստրիմի սիրահար են․․․ Տասնամյակներ շարունակ այն պահպանել է աշխարհի ամենամեծ կախովի կամրջի տիտղոսը... Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 2737 մետր, իսկ աշտարակների բարձրությունը` 227 մետր: Հսկայական կառույցը կշռում է 894.5 տոննա: Հետաքրքրե՞ց այն ձեզ, ես համոզված եմ, որ հետաքրքրեց․․․․