28 Sep
28Sep

 

Ի՞նչ  է  Ասիան․․


   Դասերին  ու  աշխատանքին  վերջ  չկա՞,  հոգնել եք   անդադար  ու  հոգնեցնող  աշխատանքից,  և  ի՞նչ  է  մնում ձեզ անել․․․․Դե  իհարկե  ծանոթանալ իմ ներկայացրած  Ասիական  երկրներին ՝  նրանցում գտնվող տեսարժան վայրերին, և ճամփորդել  այնտեղ․․․    Կաշխատեմ հակիրճ  ներկայացնել  մաքսիմալ  ինֆորմացիա  երկրների  և  նրանցում  գտնվող  տարբեր տեսարժան վայրերի մասին․․․




   Հնդկաստանը  գտնվում  է  հարավային  Ասիայում,   այն  ունի հարուստ բնություն  և կենդանական աշխարհ, և իհարկե  տեսարժան վայրեր․․․ Ի՞նչ գիտեք Հնդկաստանի և  Թաջ մահալի մասին․․,  եղե՞լ  եք  այնտեղ․․.  Հնդկաստանում է  գտնվում աշխարահռչակ  Թաջ Մահալ  փղոսկրապատ  դամբարանը, որը հիմնադրվել  է 1632թ․  Հնդկաստանի Ագրա քաղաքում․․․Ամեն տարի  այստեղ է  այցելում շուրջ  7-8 մլրդ  մարդ․․․ Ի՞նչ եք  կարծում  արժի այցելել  այնտեղ...




Իմ երազանքերից մեկն է  այցելել  Հնդկաստան  և տեսնել  Թաջ  Մահալը․․․Այն  շատ գեղեցիկ է ,   և գրավիչ․․․Ամառային սեզոնը Ագրայում ապրիլ-հուլիս ամիսներն են:  Սա հնդկական քաղաք  այցելելու համար ամենից քիչ նպաստավոր ժամանակն է, քանի որ անհանգիստ ջերմությունը և սպառիչ  տապը  գալիս են:   Ամռանը հյուրանոցների  գները ցածրանում  են, իսկ  աշնանը  միանգամից  աճում․․․ Հասնելով  Ագրա՝  Խերիայի օդանավակայանից  մինչև քաղաքի հիմնական տեսարժան վայրերը ոչ ավելի, քան 10 կմ է:
 


 Թաջ  Մահալ   մուտքը  տոմսերով է, ուստի հազարավոր  զբոսաշրջիկների  եռուզեռից տոմսերը վաճառվում են առնվազն մեկ օրում։  Մայր տաճարը բացվում է 20.30- ից,  և փակվում է 00.30- ին, մուտքը թույլատրվում է փոքր խմբերով, 30 րոպե: Համալիրի տարածքում թույլատրվում է միայն 0,5 լ. ջուր, անձնագիր, փող, հեռախոս և տեսախցիկ․․․․               




Ագրա քաղաքում կան 5* ավելի քան տասը հյուրանոցներ, 4* ութ հյուրանոցներ,  3* հիսուն հյուրանոցներ․․․   Այստեղ հանգիստն անցկացնելու համար ամենահարմար  տարբերակը   Radisson Blu Agra- ի Taj East Gate- ն 5 * Հյուրանոցն է,   որը Թաջ Մահալից  գտնվում է ընդամենը 1,8 կմ հեռավորության  վրա․․․ Տանիքում կա  լողավազան,  որից բացվում է զարմանահրաշ տեսարան  դեպի՝  Թաջ Մահալը: 






    Այսքան տեղեկատվություն,  և  այսքան  խորհուրդներ  ստանալուց հետո,  դե  էլ ինչպես  չայցելեք  Ագրա,  կտրվեք  աշխարհից  ու վայելեք  լիակատար  հանգիստը  Ագրայում․․․

Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ